Երդմնակալության ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը ոչ մի բառ չասաց Ռուսաստանի և Ուկրաինայի մասին․ ТАСС

Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Թրամփի «խաղաղություն՝ ուժի միջոցով» քաղաքականությունը հնարավորություն է տալիս ամրապնդել ամերիկյան ղեկավարությունը և հասնել կայուն և արդար խաղաղության, որը առաջնահերթություն է։

Զելենսկին հաջողություն է մաղթել Թրամփին պաշտոնում և հույս է հայտնել ակտիվ և փոխշահավետ համագործակցության համար, որը կապահովի անվտանգությունն ու կայունությունը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ողջ աշխարհի համար։

Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ ԱՄՆ Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ «Ռոտոնդա»-ում իր երդմնակալության ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը ոչ մի բառ չհիշատակեց Ռուսաստանի և Ուկրաինայի մասին։

Հատկանշական է, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ պատրաստվում է վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել