Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխներին Թուրքիային արտահանձնելու հետ կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։ Թուրքիայի ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել X սոցիալակական ցանցում, որտեղ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել եւ Թուրքիային են արտահանձնվել 6 տարի եւ 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը եւ Էրջան Յըլմազը։
Հայտարարության մեջ Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։
Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ Թուրքիայի հատուկ ջոկատայինները տեղափոխում են այսօր Հայաստանից արտահանձնված երկու անձի։ Հայտնի են նաև նրանց անունները՝ Էրքան Յըլմազ և Իբրահիմ Կայմակ։
Նշվում է, որ Յըլմազը վերջին 15 տարիների ընթացքում ազատության մեջ է եղել, Թուրքիայի տարածքում 43 առանձին ձերբակալման օրդեր է ստացել և վերջին 14 տարվա ընթացքում Ինտերպոլի ամենահետախուզվողների ցուցակում է։
Քայմակը փախուստի մեջ է եղել վերջին վեց տարիների ընթացքում՝ փախչելով Թուրքիայի կողմից տրված 10 ձերբակալման օրդերից և մեկ տարի առաջ տրված ձերբակալության միջազգային օրդերից: