Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ողջ տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ մամուլի ծառայության համապատասխան հայտարարությունը ներկայացրել է իրանական Tasnim պետական ​​լրատվական գործակալությունը։

«Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ պայքարելու համար»,- նշված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել