Ճապոնիայում 116 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը ճանաչված Տոմիկո Իտոկան, հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական Աշիա քաղաքի ներկայացուցչին, որտեղ բնակվում էր կինը։
Մոլորակի ամենատարեց բնակիչը մահացել է դեկտեմբերի 29-ին՝ բնական մահով։ Իտոկան ապրում էր ծերերի խնամքի կենտրոնում, նշում է Kyodo-ն։ Տոմիկո Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին: Նա ճանաչվել է ամենատարեց կենդանի մարդը 2024 թվականի օգոստոսին իսպանացի կնոջ մահից հետո, ով 117 տարեկան էր: 2023 թվականի դեկտեմբերի 12-ին 116 տարեկան հասակում մահացել է նաև ճապոնացի Ֆուսա Տացումին։