ՌԴ նախագահը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա՝ 2025 թվականի կապակցությամբ»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, շնորհավորական հեռագրեր են ուղարկվել կառավարությունների նախկին ղեկավարներին, ինչպես նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
Նշված է նաև, որ Պուտինը ամանորյա ողջույններ չի հղել Բայդենին և «անբարյացակամ երկրների այլ առաջնորդներին»։