Հարավային Կորեայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել Մուան քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն։
Օդանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի, 2 անձ փրկվել է, 2-ը որոնվում են որպես անհետ կորած։
Հիշեցնենք, որ Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։