Ռուսական կողմը ցանկանում էր լռեցնել հարցը, առաջին երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածներից. Ալիև

Այն փաստը, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը լի է եղել անցքերով, օրակարգից ամբողջությամբ հանել է թռչունների երամի հետ բախման վարկածը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում։

«Մեզ վրդովեցուցիչ և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել այդ հարցը, և դա, իհարկե, պատիվ չի բերում որևէ մեկին»,-նշել է նա։

Ընդգծելով, որ, ադրբեջանական ինքնաթիռը միտումնավոր չի խոցվել, նախագահն ասել է, որ ընդունելը մեր մեղքը, անհապաղ ներողություն խնդրելը բարեկամ երկիր համարվող Ադրբեջանից և դա հանրությանը հայտնելը բոլոր միջոցներն ու քայլերն էին, որոնք անհրաժեշտ էին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել