Ալիևը ՌԴ-ից պահանջում է ներողություն խնդրել և ընդունել մեղքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստատեսությանը և անդրադարձել AZAԼ-ի ինքնաթիռի վթարին։

«Իհարկե, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։

Իսկ փաստն այն է, որ Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռը վնասվել է «ցամաքից գնդակոծության պատճառով», Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի պատճառով: Սա օդանավին պատճառված առաջին վնասն է»,-նշել է նա։

Ալիևը հավելել է, որ գետնից հրետակոծության արդյունքում լրջորեն վնասվել է օդանավի պոչային հատվածը։ Նա ասել է, որ դեկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը պաշտոնապես իր պահանջները փոխանցել է Ռուսաստանին։

«Ռուսաստանը պետք է պատժի մեղավորներին և փոխհատուցում վճարի։ Ո՞րն է այս պահանջների էությունը։ Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ նա պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի։

Սրանք մեր պայմաններն են: Դրանցից առաջինն արվել է երեկ։ Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն։

Այս բոլոր պայմանները գործում են: Այստեղ ոչ մի արտառոց կամ գերբնական բան չկա, և դրանք հիմնված են միջազգային պրակտիկայի և նորմալ մարդկային վարքի վրա»,-նշել է նա։

«Մեզ տխրեցրեց և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները վարկածներ առաջ քաշեցին ինչ-որ գազաբալոնի պայթյունի մասին։ Այսինքն՝ դա բացահայտ ցույց էր տալիս, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- հավելել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել