Jeju Air Boeing 737-800-ը Բանգկոկից Մուան թռչում էր 175 ուղևորներով և անձնակազմի վեց անդամներով, Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են 176 մարդու մահվան փաստը։
Yonhap-ի տվյալներով՝ 181 մարդուց 176-ը մահացել են, երկուսը ողջ են մնացել, ևս երեքը համարվում են անհետ կորած։ Նրանց որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև գիշեր։
Անձնակազմի երկու անդամներին հաջողվել է ողջ մնալ՝ նրանցից մեկը ստացել է գլխի վնասվածք և կոտրվածք։ Նախնական տվյալներով՝ աղետի պատճառ է համարվում թռչուններին բախվելուց հետո վայրէջքի շասսի խափանումը։