Իսրայելի ռազմաօդային ուժերը պատրաստվում են․ հնարավոր է սկսեն հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակումներին՝ Մերձավոր Արևելքում Թեհրանի կողմից աջակցվող խմբավորումների թուլացումից և Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո»,- նշում է աղբյուրը։
Ըստ The Times of Israel-ի աղբյուրների՝ Իրանի «մեկուսացումը» կարող է մղել նրան ավելի զարգացնել միջուկային ծրագիրը, և նման զարգացմամբ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը կարող է կանխարգելիչ հարվածներ պատվիրել:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունների, հատկապես Ասադի վարչակարգի տապալման պատճառով, որը Իսրայելի օդուժին թույլ տվեց անջատել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը, իսրայելական բանակը կարծում է, որ հնարավորություն է ստեղծվել հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին»,-նշվում է հրապարակման մեջ։