Մոսկվայում տղամարդիկ փորձել են անցնել սառցակալած լճի վրայով․ մեկը խեղդվել է, մյուսին հաջողվել է փրկել

Մոսկվայի լճակներից մեկում տղամարդ է խեղդվել, երկրորդի կյանքը փրկել հաջողվել է։ Նրանք լճակի վրայով անցնելով՝ փորձել են ավելի կարճ ճանապարհով տեղ հասնել, սակայն ամեն ինչ այլ կերպ է ավարտվել։

Shot-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նովոգիրեևոյի շրջանում այսօր՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան։ Տղամարդիկ որոշել էին կրճատել երթուղին. նրանք սկսել էին քայլել բարակ սառույցի վրայով, որը չդիմանալով ծանրությանը՝ ջարդվել է՝ մահվան պատճառ դառնալով:

Սկզբում նրանք փորձել են ինքնուրույն դուրս գալ, օգնել են ականատեսները և բանվորները, ովքեր շինարարական խողովակ են երկարացրել խեղդվողների վրա։ Տղամարդկանցից մեկն արագ անցել է ջրի տակ, մյուսին դուրս են քաշել։ Փրկարարները հայտնաբերել են ջրահեղձի դին։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել