Ընդդիմության ավելի քան 100 կողմնակիցներ ձերբակալվել են ուրբաթ և շաբաթ գիշերը Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, հաղորդում է երկրի ՆԳՆ-ն, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով սահմանված հատուկ միջոցներ, բերման է ենթարկվել 107 մարդ։ Ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության կամ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով։ Ցուցարարների հարձակումների հետեւանքով տաս ոստիկան վիրավորվել է։ Մեկը այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Ընդդիմության բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են հինգշաբթի այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչեւ 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։