Զուրաբիշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները և կոչ է արել բողոքի ակցիա սկսել խորհրդարանի մոտ

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

«Մենք ականատես եղանք մի արտասովոր երևույթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում»,- նշել է նա։

Զուրաբիշվիլին կոչ է արել բնակչությանը երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ։

Նա Վրաստանի ներկայիս կառավարությունն անվանել է «ոչ լեգիտիմ»՝ կոչ անելով բնակչությանը երկուշաբթի օրը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպել:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքների, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի 150 պատգամավորի։ Մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։

«Վրացական երազանքի» օգտին («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն»), քվեարկել է ընտրողների 53,92 %-%-ը։

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ։

«Փոփոխությունների կոալիցիա»՝ («Ախլի»-ի, «Գիրչի-առավել ազատության» և «Դրոա» ) -11,04 %,

«Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ – 10,16%;

«Ուժեղ Վրաստան» միավորում («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») -8,81 %;

«Վրաստանի համար» – 7,77 %։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել