Սաակաշվիլին զանգվածային բողոքի ակցիաների կոչ է արել

Վրաստանի՝ բանտարկված նախկին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաների կոչ է արել։

«Իհարկե, ոչ ոք չպետք է մտնի խորհրդարան։ Հիմա ժամանակը չէ տխրելու, թե ինչպես են մեզ խաբել։ Հիմա եկել է մեծ բողոքի ցույցերի ժամանակը, որոնք աշխարհին ցույց կտան, որ մենք պայքարում ենք ազատության համար և որ մենք այն ժողովուրդն ենք, որը չի հանդուրժում անարդարությունը։ Ժամանակը շատ քիչ է»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունները կեղծվել են, և ինքը չի ճանաչում ԿԸՀ արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է «Վրացական երազանքը»։ Հետագա գործողությունների միասնական ծրագրի մասին դեռ չի հայտարարվել։

Սպասվում է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է անելու առաջիկա ժամերին։ Նա ընտրություններին աջակցել է ընդդիմությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել