«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը «Զրպարտություն և ատելության խոսք. Եկեղեցու դիրքորոշումն ու դերը ժամանակակից հասարակությունում» թեմայով զրուցել է Կոտայքի թեմի Կեչառիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Սահակյանի հետ։
-Ինչպե՞ս է եկեղեցին սահմանում զրպարտությունը և ինչու՞ է այն համարվում մեղք քրիստոնեական ուսմունքում: Կա՞ն արդյոք դեպքեր, երբ ճշմարտության բացահայտումը կարող է սխալմամբ ընկալվել որպես զրպարտություն:
-Զրպարտությունն անմիջականորեն կապված է ստի հետ։ Զրպարտությունը ենթադրում է, որ կա մի մեղադրանք, որն իրականությանը չի համապատասխանում, և քանի որ ստի հետ գործ ունենք, Ավետարանը հստակորեն նշում է, թե ով է ստի հայրը։ Հիսուսն ասում է՝ ստի հայր սատանային։ Զրպարտողն անուղղակիորեն իրեն կապում է ստի հոր հետ, սյդ իսկ պատճառով՝ զրպարտությունը երբեք չի կարող լինել արդարացված։ Զրպարտությունը ոչ միայն ստի հետ է կապված, այն ենթադրում է սուտ, որը նպատակ ունի վնասել։ Զրպարտության հիմքում ընկած է սուտը, որը նպատակ ունի սպանելու, պարտադիր չի մարմնավոր սպանության մասին մենք ընկալում ունեննանք, սպանություն նաև հոգևոր իմաստով կա։ Զրպարտության մեջ կա հոգևոր մարդասապնության տարր։ Զրպարտությունը ճշմարտության խեղումն է։ Զրպարտողը հստակ գիտի, որ ինքը զրպարտում է և հստակ գիտի վնասելու իր ցանկությունը։
-9-րդ պատվիրանն ասում է՝ «Սուտ վկայություն մի տուր մերձավորիդ դեմ»: Ինչպե՞ս է այս պատվիրանը կիրառվում ժամանակակից աշխարհում, հատկապես սոցիալական մեդիայի համատեքստում:
-Մեր կյանքի փոփոխությունները բերել են նրան, որ շատ լայն շերտերի են վերաբերվում այն իրավիճակները, որոնք որ ժամանակին մեղսագրվում էին բարձր սոցիալական դիրք ունեցողներին։ Ժամանակին մարդիկ հիմնականում զբաղված էին իրենց աշխատանքով և աշխատանքի մեջ չէին զբաղվում այդպիսի մտավոր վարժանքներով, բայց քանի որ հիմա սոցիալական հարթակները հնարավորություն են ստեղծում տարբեր մտավոր վարժանքներ անել, դրա պատճառով էլ սուտ վկայությունների, զրպարտանքների լսարանը շատ ավելի լայն է, քանի նախկինում էր։ Նախկինում պալատական խարդավատանքների ժամանակ էր լինում այդպիսի պրոցեսներ, բայց այսօր լայն շերտեր են ներգրաված այդ ամենի մեջ։ Աստվածաշնչյան պատվիրանը ուղիղ խոսում է դրա մասին։ Սուտ վակայություն տալու համար պատիժ է սահմանվում․ Սուտ վկայություն տվողին պատժել այն պատժով, որով որ ինքը նախատեսում էր, որ պետք է պատժվի իր վակայության արդյունքում այն անձը, որը մեղադրվում է։ Դա կոչվում է նաև ահամապատասխանության կանոն՝ ակն ընդ ական։ Եթե զրպորտողը, սուտ վկայություն տվողը մահ է ցանկանում մարդուն, որն այդ գործողությունը չի կատարել, ապա բացահայտման դեպքում ինքը պետք է մահապատժի ենթարկվի։
-Սոցիալական մեդիայի ի հայտ գալուն զուգահեռ ատելության խոսքն ու զրպարտությունն ավելի տարածվեցին։ Պայքարի ի՞նչ մեթոդներ է կիրառում եկեղեցին։
-Մեծ հաշվով՝ եկեղեցին պայքարելու լծակներ չունի, իրավական տեսանկյունից եմ ասում, դա պետության գործառույթն է՝ գտնել լուծումներ և համապատասխան մեխանիզմներ կիրառել։ Եկեղեցին այսօր միայն քարոզելու լծակ ունի, քարոզելու և մարդկանց հուշելու, որ որևէ զրպարտանք, որևէ մեղք ունի իր կշիռը։ Երբ մարդը զրպարտում է, բարի համբավ է արատավորում, գուցե դատավորից խուսափի, բայց գործը կգա անաչառ դատավորին՝ Աստծուն, որը կարիք չունի վկաների և խոստովանության։ Հատուցումը լինելու է։
-Ովքե՞ր են զրպարտողները, որդյոք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը իրապես Աստծուն ճանաչելով՝ կարող է զրպարտել։ Ովքե՞ր են զրպարտում։
-Որևէ մեկն ապահովագրված չէ նման մեղքերից, ինչպես որ ապահովագրված չեն իրենց բոլոր մեղքերից։ Քրիստոնյա մարդն այն մարդը չէ, որը մեղք չի գործում, քրիստոնյա մարդն այն մարդն է, որ նույնիսկ, եթե մեղքի մեջ է, գիտակցում է և փորձում է կանգնել։ Դրանով է տարբերությունը և պարզ մեկի, որը զղջում չունի։ Մենք բոլորս առնչվում ենք ստի հետ։
-Որտե՞ղ է սահմանը արդարացի քննադատության և զրպարտության միջև:
-Արդարացի քննադատությունը ենթադրում է ճշմարտություն և ենթադրում է, որ չկա նպատակ դիմացինին վնասելու։ Եթե արդար է քննադատությունը, նպատակը բարի է, շինիչ է քննադատությունը։ Զրպարտանքն առնչություն ունի միայն քանդելու հետ, եթե նպատակը քանդելը չէ, կարող է մեր քննադատությունը լինել օգտակար։ Մի տարբերություն էլ կա, քննադատությունը լինում է բացահայտ, քննադատողն իրեն ներկայացնում է, զրպորտողն իրեն չի բացահայտում, թաքցնում է իրեն, որովհետև իր գործը խավար է։
-Աստվածաշնչում ասվում է, որ պետք է աղոթել բոլորի համար, ներառյալ իշխանավորների: Ինչպե՞ս է եկեղեցին մեկնաբանում աղոթքի և հանդուրժողականության կապը հասարակական խաղաղության հետ, հատկապես քաղաքական լարված իրավիճակներում:
-Եկեղեցին բոլորի համար միշտ էլ աղոթում է, այդ թվում՝ օրվա իշխանավորների, զինվորների, հիվանդների, նեղյալների, նույնիսկ չարարարների համար է աղոթում։ Բայց եկեղեցին ունի մի առաքելութուն, որն է՝ մեղքը չարդարացնել։ Հանդուրժողականությունը ոչ թե մեղքի նկատմամբ է դրսևորվում, այլ մեղավորի։ Եկեղեցին չի արդարացնում մեղքը, արդարացնում է՝ մեղավորին։ Եթե մեղավորն ընդունում է եկեղեցու կոչը, քահանայի կոչը՝ դարձի գալու և քայլ է կատարում, եկեղեցին երբեք չի փակում իր դռներն այդ մարդու առաջ։ Եվ մշտապես սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին։ Կան այնպիսիք, որ իրենք են կտրում կամուրջները։ Կային ժամանակներ, որ նման դեպքերում եկեղեցին հայտարարում էր հերձվածի մասին և փաստում, որ այս մարդը կամ խումբը իրեն կտրել է եկեղեցուց։ Եկեղեցին չի կարող այլ բան անել, բացի հրավիրելուց, երբ իրենք կորոշեն, որ պետք է վերադանան, եկեղեցին գրկաբաց ընդունելու է։
Մանրամասները՝ տեսանյութում