ՌԴ-ում արկղի մեջ 1,5 տարեկան երեխայի դի են հայտնաբերել․ սպանության մեջ կասկածվում է նրա 19-ամյա մայրը

ՌԴ Վլադիմիրի շրջանի Կովրով քաղաքում արկղի մեջ հայտնաբերվել է մեկուկես տարեկան երեխայի դի, փոխանցում է РИА «Новости»-ն։

Քննչական կոմիտեի մարզային վարչության փոխանցմամբ՝ երեխայի սպանության մեջ կասկածվում է նրա 19-ամյա մայրը, որը երկար ժամանակ երեխային մենակ է թողել բնակարանում՝ առանց սննդի և ջրի, իսկ երբ նա մահացել է, դիակը թաքցրել է արկղի մեջ և նետել աղբարկղը։

Ինչպես հաղորդում է տեղական Zebra TV-ն, 19-ամյա կինը ձերբակալված է, նա ոչ մի տեղ չի սովորում և չի աշխատում, վարում է հակասոցիալական կենսակերպ։ Նա ևս մեկ՝ երեք տարեկան որդի ունի, ում դաստիարակում է տատիկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել