Իրանը սկսել է պատնեշներ կառուցել արևելյան սահմանի երկայնքով

Իրանի իշխանությունները սկսել են պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին՝ անվտանգության ռիսկերը նվազեցնելու նպատակով, հայտնում է IRNA-ն:

«Հիմնվելով ռազմական և անվտանգության գնահատականների վրա՝ ամենախնդրահարույց տարածքները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններին են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի շրջանառության 80%-ը», – ասել է բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին:

Նա պարզաբանել է, որ ծրագրի նպատակն է նաև կանխել վառելիքի և ապրանքների մաքսանենգությունը և հակազդել անօրինական միգրացիային։ Նրա խոսքով՝ Սիստան և Բելուջիստան և Ռազավի Խորասան նահանգներում արդեն սկսվել են պատերի կառուցումը։

Հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ուժեղացումը՝ Իլամի, Քրդստանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել