Վերջին շաբաթվա ընթացքում հնդկական ավիաընկերությունները ստացել են ավելի քան 70 կեղծ սպառնալիք միջազգային չվերթներում ռումբերի տեղադրման վերաբերյալ, ինչը զգալիորեն բարդացրել է ավիափոխադրողների աշխատանքը։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Ըստ աղբյուրի՝ սպառնալիքների աղբյուրը գտնելու համար ստեղծվել է հատուկ թիմ, որին միացել են Դելիի ոստիկանության կիբեռանվտանգության բաժնի և Intelligence Fusion & Strategic Operations ստորաբաժանման փորձագետները։ Իրավապահ մարմինները փնտրում են սպառնալից հաղորդագրություններ ուղարկող հանցագործին կամ հանցագործների խմբին։
«Կասկածներ կան, որ օպերատորն օգտագործել է VPN կամ darknet բրաուզեր՝ X-ում հաշիվներ ստեղծելու համար, այնուհետև հաղորդագրություններ է տեղադրել մեկից ավելի օգտահաշիվներից», – մեջբերում է թերթը ոստիկանության ներկայացուցչի խոսքը:
Հնդկաստանը խնդրել է սոցիալական մեդիա հարթակներին արգելափակել սպառնալից հաղորդագրություններ տեղադրող հաշիվները և ջնջել դրանք:
Նման հաղորդումները հանգեցրել են որոշ չվերթների հետաձգման և չեղարկման, ինչպես նաև օդում օդանավերի երթուղիների փոփոխության։