Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և իր կնոջը սպանելու փորձի համար և դա անվանել՝ ահռելի սխալ, այս մասին գրում է РИА Новости-ն։
«Իրանից ուղարկվածները, որոնք այսօր իմ և կնոջս դեմ մահափորձ կատարածեցին, ահռելի սխալ թույլ տվեցին։ Դա չի խանգարի ինձ և Իսրայելի պետությանը մեր թշնամիների դեմ վերածննդի մեր պայքարում, որպեսզի ապահովենք ապագա սերունդների անվտանգությունը»,- հայտարարել է Նեթանյահուն։
Նեթանյահուն հավելել է, որ յուրաքանչյուր ոք, ով կվնասի Իսրայելի քաղաքացիներին, «թանկ գին կվճարի դրա համար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի Կեսարիա քաղաքում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ։