Ֆլորիդայում «Միլթոն» փոթորիկը 15 մարդու կյանք է խլել։ Նահանգապետը զգուշացրել է, որ դա դեռ վերջնական տվյալ չէ։
Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոթորկի հետեւանքով 11 մարդ է զոհվել։
Ներկայումս Ֆլորիդայում մոտ 2,6 միլիոն բաժանորդ մնում է առանց էլեկտրականության:
Մինչ այս իշխանությունները հայտարարել էին լայնածավալ տարհանման մասին՝ մոտ 5,9 մլն մարդու հրաման է տրվել լքել իրենց տները։