Միհրան Պողոսյանի ղեկավարած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել կուսակցության անդամներ Ժիրայր Կիրակոսյանը, Հրայր Խաչատրյանը և Անգել Սարգսյանը։
«Գործող իշխանությունը շարունակում է բռնաճնշումներ իրականացրել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ։
Մասնավորապես, առանց որևէ հիմնավորման Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել Ժիրայր Կիրակոսյանը, Հրայր Խաչատրյանը և Անգել Սարգսյանը։
Հետագա զարգացումները կներկայացվեն հաջորդիվ»,-նշվում է հայտարարության մեջ։