«Հանքարդյունաբերություն՝ միֆերից մինչև տնտեսական զարգացում». Սարգիս Քելյան

Եթե մենք Կանադան և Շվեդիան համարենք աղքատ երկրներ, որտեղ հանքարդյունաբերությունը բարձր մակարդակի վրա է, ուրեմն մենք չենք կարող մեզ երկիր համարել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը։

Հանքարդյուանբերության վերաբերյալ տարածված միֆերից մեկն այն է իրականացվում է միայն աղքատ երկրներում։ Հանքարդյունաբերությունն իրականացվում է ավելի քան 100 երկրում, ներառյալ՝ Մեծ ութնյակի առաջատար մի քանի երկիր․ «Բնականաբար, դա միֆ է, ու եթե մենք հարուստ պաշարներով երկիր ենք, ինչու չշահագործենք»։

Հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհուրդը հրապարակել է հանքանյութի արտադրության ծավալներով առաջատար 20 երկրների ցանկը, ներառյալ Մեծ քսանյակի անդամ Ավստրալիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Մեքսիկան եւ այլ զարգացած տնտեսություններով երկրներ: 

Քելյանի խոսքով՝ պաշարների ճիշտ շահագործումը ենթադրում է, որ պետք է վնաս չհասցվի պետությանը, և այն դեպքում, երբ հանքարդյունաբերությունը հանդիասնում է տնտեսության ամենամեծ շահութաբեր ճյուղերից մեկը, ապա դրա շահագործումը կարևոր է տվյալ պետության բնականոն զարգացման, աճի համար։

«Եթե մենք պետք է հոշոտենք մեր բնական պաշարները, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվենք ամենաբարձր մակարդակով, բայց եթե մենք ունենք ու կարողանում ենք ռացիոնալ կերպով օգտագործել՝ մեր տնտեսությունը ավելի հարստացնելու ու զարգացնելու համար, ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել