Պուտինն անդրադարձել է Վոլգոգրադի ուղղիչ գաղութում տեղի ունեցած միջադեպին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Վոլգոգրադի՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում տեղի ունեցած միջադեպին, երբ բանտարկյալները պատանդ էին վերցրել աշխատակիցներին, իսկ մեկին՝ սպանել։

«Տեղի ունեցածի վերաբերյալ ես էլ ունեմ իմ գնահատականները»,- ասել է նա՝ ուժային կառույցների ղեկավարներին առաջարկելով մինչ այդ ներկայացնել ստեղծված իրավիճակի՝ իրենց գնահատականներն ու նախատեսված քայլերը։

Հիշեցնենք՝ Դեպքը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Կա զոհ. սպանվել է բանտապահներից մեկը։ Հաղորդվում է չորս հոգու պատանդ վերցնելու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել