Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, օգոստոսի 18-ին մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը։
Այսօր՝ օգոստոսի 21-ին, BFMTV-ը հայտնել է, որ աշխարհահռչակ դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ նրա կալվածքում, և արարողությանը ներկա կլինեն նրա 3 երեխաներն ու մոտ 40 հյուրեր։
Ալեն Դելոնը, իր կտակի համաձայն, կհուղարկավորվի Ֆրանսիայի Սուլս կոմունայի իր կալվածքում, որտեղ թաղված են նրա 35 շները։
Դերասանը մահացել է ֆրանսիական Սուլս կոմունայի իր տանը՝ շրջապատված երեխաներով և ընտանիքով։