Կամչատկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,0 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, առաջին երկրաշարժից հետո Կամչատկայի բնակիչները նույնպես զգացել են մոտ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումների շարք։  Աղբյուրը գրում է, որ երկրաշարժի հետեւանքով փոքր-ինչ վնասվել է 22 շենք, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդանոցն ու ծննդատունը։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Տեսանյութերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել