«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 180 երկրների շրջանում 2024 թվականի ԶԼՄ-ների ազատության ինդեքսը։
Ըստ զեկույցի՝ ամենաազատ մամուլն ունի Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։ Հայաստանը ցանկում 43-րդն է, Վրաստանը՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 164-րդը, Թուրքիան՝ 158-րդը, Ռուսաստանը՝ 162-րդը, Իրանը՝ 176-րդը։
Նախորդ տարի Հայաստանը 49-րդն էր։
Ինդեքսը՝ այստեղ։