Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, РИА Новости-ին հայտնել են Միացյալ հերթապահ դիսպետչերական ծառայությունից։
«Վեց վագոն ընկած է կողքի վրա, աշխատում են շտապօգնության երեք թիմեր», – ասացին գործակալությանը:
Նշվում է, որ ևս երեք վագոն «թեքվել» է, զոհերի թիվը հայտնի չէ։
Ինչպես իր հերթին պարզաբանել են «Ռուսական երկաթուղիներ»-ը, ութ վագոն դուրս է եկել ռելսերից։ Ընկերության տվյալներով՝ վթարի պատճառը եղել է «Կամազ» մակնիշի մեքենան, որը կանգնել է գնացքի ռելսերին։ Բախումը տեղի է ունեցել ժամը 12:35-ին Գրեմյաչայա-Կոտելնիկովո հատվածում։
Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վթարի վայր է ուղարկել երկու Մի-8 ուղղաթիռ։ Տուժածներին տարհանում են 324 մարդ, հետևանքների վերացման համար ներգրավված է 109 տեխնիկա։
Կադրեր դեպքի վայրից՝ այստեղ։