Եռամարտի մարզումների երկրորդ օրը չեղարկվել է Սեն գետի աղտոտվածության պատճառով։
Ուրբաթ և շաբաթ օրը տեղացած անձրևը կրկին բարձրացրել է Սենում աղտոտվածության մակարդակը՝ ստիպելով կազմակերպիչներին չեղարկել երկուշաբթի առավոտյան եռամարտի մարզումները: Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, Եռամարտի միջազգային ֆեդերացիան և տեղական իշխանությունները որոշել են չեղարկել մարզումների մի մասը, քանի որ ջրի որակը չի համապատասխանում չափանիշներին: Այնուամենայնիվ, նրանք հույս ունեն մրցույթն անցկացնել երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։