Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը պատասխանել է Էրդողանին՝ հիշեցնելով 2006 թ․ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի մահապատիժը։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեք, թե ինչ տեղի ունեցել այնտեղ և ինչով ավարտվեց», – X սոցցանցում գրել է Կացը՝ կից հրապարակելով Էրդողանի և Հուսեյնի լուսանկարները։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա։