Մոսկովյան շրջանի Պատրիոտ այգում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է 4 մարդու․ նրանցից մեկը մահացել է

Մոսկովյան շրջանի Պատրիոտ այգում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է 4 մարդու։ Ըստ SHOT-ի՝ տուժածները ամուսնական զույգեր են․  67-ամյա Նիկոլայը հիվանդանոցում մահացել է, կնոջ վիճակը ծանր է։

Մյուս տղամարդու՝ 39-ամյա Ալեքսանդր Պ.-ի մոտ ախտորոշվել է էլեկտրատրավմա և փակ գանգուղեղային վնասվածք։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրա կինը հիպերտոնիկ ճգնաժամ է ունեցել։ Վերջինս հարվածից անմիջապես հետո գիտակցության մեջ է եղել և կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել։

Տեսանյութում երևում է կայծակի հարվածի պահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել