Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե

Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե  (ՄՕԿ), գրում են արդբեջանական լրատվականները։

Հայտնում են, որ դրա պատճառը Սենայի երկայնքով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցման ժամանակ France-2 հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարի խոսքն է։

«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Նախորդ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ուղիղ եթերում ասել է  հաղորդավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել