Վոլգոգրադի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ինքնանետվել։
Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։