Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը

Ռուսաստանի մայրաքաղաքում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրան նաև մեղադրանք է ներկայացվել է անփութություն դրսևորելու համար: Տղամարդուն սպառնում է կամ տուգանք, ուղղիչ աշխատանքներ կամ կալանք։

Մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել