«Սա դեռ սկիզբն է»․ ՌԴ-ում մինչև այս շաբաթվա վերջ YouTube-ում տեսանյութերի բեռնման արագությունը կնվազի 40%-ով, հաջորդի վերջին՝ 70%-ով

Մինչև այս շաբաթվա վերջ YouTube-ում տեսանյութերի բեռնման արագությունը կնվազի 40%-ով, հաջորդի վերջին՝ 70%-ով։

«Մեդուզա»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։ Նրա խոսքով՝ ներբեռնման արագությունը կնվազի միայն համակարգիչների վրա, շարժական սարքերը կաշխատեն նախկինի պես։

Միաժամանակ Խինշտեյնը խոստովանել է, որ ռուսական իշխանությունները դանդաղեցնում են YouTube-ի աշխատանքը։ Նրա խոսքով, «դեգրադացումը» «պարտադրված քայլ է», քանի որ ռեսուրսի կառավարումը «անպատժելիորեն խախտում և անտեսում է մեր օրենսդրությունը»։ Որպես հոսթինգի դանդաղման ևս մեկ պատճառ՝ նա նշել է ռուս «բլոգերների, արվեստագետների և լրագրողների» արգելափակումը, որոնց դիրքորոշումը «տարբերվում է արևմտյան տեսակետից»։

«Ռոստելեկոմն արդեն գրանցում է YouTube-ում տեսանյութերի վերբեռնման որակի վատթարացում։ Սա, սակայն, կապված է ոչ միայն իշխանությունների գործողությունների, այլ նաև ռեսուրսի կողմից իր արմատային ենթակառուցվածքի անտեսման հետ, որը նա տեխնիկապես երկար ժամանակ չի աջակցում։ Օգտատերերը նաև դժգոհում են, որ վիդեոհոսթինգը գնալով ավելի ու ավելի քիչ հարմարավետ է դառնում։ Եվ սա դեռ սկիզբն է»։- գրել է պատգամավորը։

 «YouTube-ի դեգրադացիան նրանց վրա ոչ մի կերպ չի ազդի, բայց ռեսուրսն ինքն անձամբ կտեսնի, որ պետությունը համոզելուց անցել է կոնկրետ քայլերի»,- գրել է պատգամավորը։

Ավելի վաղ «Ռոստելեկոմը» հայտարարել էր, որ YouTube-ում տեսանյութերի բեռնման արագության նվազման պատճառը հենց Ռուսաստանում YouTube-ի սարքավորումների հետ կապված խնդիրներն են։ Երեկ ընկերությունից հայտնել են, որ գրանցում են հոսթինգի արագության վերաբերյալ բողոքների աճ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել