Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ առաջին 5 տարին նա անցկացնելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք՝ տղամարդը 2023-ի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։
Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար: