«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը եռօրյա այցով կմեկնի Սյունիքի մարզ։ Հունիսի 28-ին հանդիպում կլինի Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ, 29-ին այցելություն կլինի Ներքին Հանդ և Դավիթ Բեկ գյուղեր, Կապան քաղաք, հանդիպում Քաջարանի բնակիչների հետ, իսկ ամսի 30-ին այցելություն և հանդիպումներ են նախատեսվում Շուռնուխի, Տաթևի, Գորիս և Սիսիան քաղաքների բնակիչների հետ։
Բագրատ Սրբազանն այսօրվա հանդիպման ժամանակ ասաց․ «Կայցելենք նաև հավերժական ողջ մեր Գարեգին Նժդեհի՝ Խուստուփ լեռան լանջին հանգչած ներկայությանը։ Վստահ եմ՝ բարի լուրերով կվերադառնանք Սյունիքից, որովհետև թեպետ ամբողջ Հայաստանն է այսօր թիրախ, բայց առաջնային թիրախներից է մեր Սյունյաց աշխարհը։ Երկուշաբթի օրը խոսնակների հետ հանդիպում ունենք, երեքշաբթի օրը՝ քաղաքական կուսակցությունների հետ ունենք, և մեր պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան, և արդեն ամսի 5-ին ենք հանդիպելու այստեղ Սահմանադրության օրը»։