Մոսկվայում փոթորիկը պոկել է տանիքներ և տապալել ծառերը. Երկու մարդ մահացել է, կան տուժածներ

Հունիսի 20-ին Մոսկվայում փոթորիկ է սկսվել։ Ուժեղ քամին պոկել է գովազդային վահանակներ, տանիքներ և ծառեր է կտրել, այս մասին գրում է «Մեդուզան»

Իվանովսկայա փողոցի եկեղեցու տարածքում ծառի տապալման հետևանքով մարդ է մահացել, ևս մեկը մահացել է քաղաքի կենտրոնում փայտամածի փլուզման հետևանքով։ Ենիսեյսկայա փողոցում փոթորիկ քամուց պոկված մետաղյա թիթեղը կոտրել է տրամվայի վագոնի ապակիները։ Երկու ուղևորներ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ, բնակիչներին խնդրել են դուրս չգալ իրենց տներից, եթե անհրաժեշտություն չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել