Խոշոր ավտովթար ՌԴ-ում. միկրոավտոբուսը մխրճվել է հանդիպակաց երթևեկող մեքենաների մեջ, կա 8 զոհ, 13 տուժած

ՌԴ Ռյազանի շրջանի Մ-5 Ուրալ մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ութ մարդ է զոհվել։ Ճանապարհին բախվել են երկու բեռնատար, մարդատար ավտոմեքենա և «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը:

Մարզային ճանապարհային ոստիկանությունը հայտնել է վթարի պատճառը՝ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին հոդվածով, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան, վթարի մեղավորին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում։ Նախնական տվյալներով հունիսի 18-ին, Շիլովսկի շրջանի M5 Ուրալ մայրուղու 273 կմ-ում տեղի է ունեցել 4 ավտոմեքենայի բախում։

Դատախազությունից հայտնում են, որ վթարի հետևանքով տուժել է 21 քաղաքացի, որոնցից 8-ը տեղում մահացել են, 13-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են բուժհաստատություն, այդ թվում՝ 3 անչափահաս։ Միկրոավտոբուսը շրջվել է, մեքենաներից մեկը՝ գրեթե ամբողջությամբ ջախջախվել:

Վթարի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ մայրուղու երկայնքով կազմակերպվել է հետընթաց երթևեկություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել