Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է իսլամական զոհաբերության տոնի՝ «Kurban bayram»-ի ընթացքում Թուրքիայում գրանցված ավտոպատահարներին:
Սոցհաշվում կատարած գրառման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահաների (ՃՏՊ) թիվը հունիսի 16-ին հասել է 726-ի:
Դրանց հետևանքով մահացել է 11 մարդ, իսկ վիրավորվել՝ 1295-ը:
«Kurban bayram»-ի ընթացքում գրանցվել են նաև դեպքեր, երբ մարդիկ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել կենդանիներ մորթելու ընթացքում:
Ըստ թուրք նախարարի՝ այս դեպքում մահեր չեն արձանագրվել, իսկ ոչ պրոֆեսիոնալ կերպով մորթման աշխատանքներ իրականացնելու պատճառով վնասվածք է ստացել 16.000 մարդ:
Նշենք, որ տոնը մեկնարկել է հունիսի 15-ին և տևելու է մինչև հունիսի 19-ը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: