Այսօր՝ հունիսի 12-ին, ավարտվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը օկուպացված Արցախից։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ դուրս են բերվել նշված տարածքներից։