Հայաստան կժամանի Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը  հունիսի 11-20-ը կժամանի Հայաստան՝  մասնակցելու ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին։ Գլենդելի քաղաքապետարանից հայտնում են՝ Էլեն Ասատրյանը կժամանի պատվիրակությունից առաջ հունիսի 11-ի գիշերը:

Այցի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, ուսումնասիրել տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելի միջև և ոչ միայն:  Նա կայցելի Երևան, Գյումրի և, ինչպես նշվում է, եթե ժամանակը ների, նաև Կապան։

«Ոգևորված եմ վերադառնալու իմ ծննդավայր Հայաստան՝ որպես Գլենդելի քաղաքապետ, որտեղ բնակվում է Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքը, որը կազմում է մեր քաղաքի բնակչության մոտավորապես 40%-ը»,- խոսելով Հայաստան այցի մասին, ասել է Ասատրյանը։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների և համայնքային կազմակերպությունների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել