Պետտուրքն այլևս հետ չի վերադարձվելու

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Վարչական դատավարության օրենսգրքով Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները հետ վերադարձնելու պարագայում պետական տուրքն այլևս հետ չի վերադարձվելու: Կառավարությունն այսօր հավանություն տվեց Արդարադատության նախարարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում վերոհիշյալ փոփոխությունները կատարելու նախագծին:

«Այս փոփոխությունները երկու նպատակ են հետապնդում, առաջինը` բեռնաթափել Վճռաբեկ դատարանը հազարավոր դիմումներից, որոնք հիմնավոր չեն և հետ են վերադարձվում, և երկրորդը` բովանդակային առումով փոփոխության էությունն այն է, որ Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն մյուս դատարանների, մինչև գործը հետ վերադարձնելը իրականացում է մի շարք գործողություններ, – ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով` իրենց կարծիքով փոփոխություններով այդ խնդիրները կլուծվեն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել