Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը վրա հասած տարերային աղետի կապակցությամբ․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժիչ պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքներում ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։

«Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել