Ադրբեջանի շրջանները հեղեղումների վտանգի տակ են

Մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով սաստիկ վարարումներ են դիտվել նաև հարևան երկրներում։

Հաշվի առնելով, որ Վրաստանի տարածքում Դեբեդը թափվում է Կուրի վտակ Խրամի գետը, մայիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Գիրագ Կեսեմեն կետում դրա մակարդակի բարձրացման վտանգ կա, ինչը կարող է ջրհեղեղներ առաջացնել Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում, զգուշացրել է Ադրբեջանի ազգային հիդրոօդերեւութաբանական ծառայությունը։

Կոչ են արել այս տարածքներում բնակվողներին ցուցաբերել զգուշություն և անվտանգ հեռավորություն պահպանել ափերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել