Դատավոր Մխիթար Պապոյանին տեղափոխելու են այլ դատարան

2013 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի նիստի ժամանակ Արդարադատության խորհուրդը որոշել է Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։

 

Լուսանկարը` court.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել