2013 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի նիստի ժամանակ Արդարադատության խորհուրդը որոշել է Մեսրոպ Երջանիկի Մակյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
Լուսանկարը` court.am-ի