Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` կաշառք ստանալու (Քր . օր. 311 հոդվածի 1-ին մասով), առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու (Քր.օր. 178 հոդվածի 3 մասի 1-ին կետ) և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու (Քր. օր. 311 հոդվածի 3 մասի 2 և 3 կետերով) հատկանիշներով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:
Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նոր նախագահ կունենա՞ նյութում անդրադարձել էր թեմային` նշելով, որ առաջիկայում հնարավոր է Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի և որպես խափանման միջոց` ընտրվի կալանքը: