Այսօր Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` նշելով, որ շուտով կստանան խորհրդի որոշումը:
Նշենք, որ Ռուբեն Մելիքյանն արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում պետք է ներկայացնի: