ՌԴ ՔԿ-ից հայտնել են, որ հայտնաբերել են Մոսկվայում 24-ամյա ռուսին սպանելու մեջ կասկածվող ադրբեջանցու (Շահին Աբասով)։
Նա, ինչպես նաև նրա երկու եղբայրներ Իսան և Շոհրատը ձերբակալվել են Զապորոժիեի շրջանում։
Ըստ Baza-ի, նրա մեքենան նկատվել է առավոտյան Ռոստովի մարզում։ Կոմիտեն տեսանյութ է հրապարակել նրա մասնակցությամբ։
Հիշեցնեն՝ ադրբեջանցու տանն իրավապահները հայտնաբերել են 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարորդը դանակահարել է մայթին կայանելու համար իրեն նկատողություն արած մոսկվացուն, քրեական գործ է հարուցվել։ Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենան կայանել Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Սա առաջացրել է տեղի 24-ամյա բնակչի դժգոհությունը, որը նկատողություն է արել վարորդին։
Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել որովայնին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն):