Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի

Ապրիլի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Ալիևի հետ, ով կայցելի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է Կրեմլը։

БАМ-ի շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ Պուտինը և Ալիևը կհանդիպեն երկաթուղային արդյունաբերության վետերանների և աշխատողների հետ։

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,-նվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել